Artsakhpress

Մշակույթ

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Այսօր՝ հունիսի 27-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային փառատոնի բացման արարողությունը:

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով  գրական- մշակութային նախագիծը

ՍՏԵփԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրական-մշակութային օրերը մեկնարկել են նախօրեին` հարգանքի տուրքով ու ծաղիկների խոնարհմամբ՝ Ստեփանակերտի հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում:

Բնութագրությունը հասանալի չէ Մինչ այդ Արցախի գրական ընտանիքի անդամները Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել են Երևանից և Բեյրութից փառատոնին մասնակցելու եկած պատվիրակությանը՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բացմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, անդրադառնալով նախաձեռնության գաղափարին, նշեց, որ փառատոնի խորագիրը խորհրդանշում է Արցախի լինելիությունը՝ անկախ առկա մարտահրավերներից:
«Արծարծվում է այն իմաստը, որ, անկախ այսօր առկա մարտահրավերներից, չնայած անդառնակալի կորուստներին, Արցախի սիրտը շարունակում է բաբախել, և Արցախի այս փոքրիկ հողակտորի վրա շարունակում է ապրել հայ մարդը, ում երազանքն ամենևին էլ պատերազմը չէ. նրա ցանկությունը մեկն է՝ սեփական հողի վրա ապրելը, արարելը և ստեղծագործելը: «Ապրելու ձայնը» Արցախի ու արցախցու ապրելու ձայնն է՝ գրականության և մշակույթի լեզվով: Արցախի գրականության և մշակույթի մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս, որովհետև կա մի կարևոր ճշմարտություն, որ պատերազմը ոչ միայն սահմանին է, այլ նաև սահմանից այս կողմ, որտեղ մեր մշակույթն է, գրականությունն է, մեր ազգային արժեքներն են: Այս առումով պատերազմը շարունակվում է»,-ասել է Հ. Ավագյանը և ավելացրել, որ այդ ասպարեզներում ունեցած հաղթանակներն արցախցու վաղվա արժանապատիվ օրվա գլխավոր երաշխիքներից են:
Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությունն ունենալով իր գրասենյակը նաև Արցախում, միաժամանակ գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր տարբեր երկրներում: Նպատակը հայկական մշակույթի, հայկական ինքնության պահպանումն ու տարածումն է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Համազգային հայ կրթական և մշակութային միության դռները միշտ բաց են երիտասարդների համար, և պատրաստ ենք համագործակցել նրանց հետ՝ աշխարհի որ մասում էլ լինի մեր գրասենյակը: Համազգայինը տարբեր առաջարկներ ու նամակներ է ստանում երիտասարդներից: Մեր կենտրոնական վարչությունը, որը գտնվում է Բեյրութում, միշտ քաջալերում է այդ առաջարկությունների իրականացմանը: Արցախցի երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանը նամակ է ներկայացրել մեր կենտրոնական վարչությանը, որով նա խնդրում էր հետպատերազմական Արցախում գրական օրեր կազմակերպել, և վարչությունը հավանություն տվեց, որի արդյունքում ծրագիրը կյանքի կոչվեց»,- նշել է մեր զրուցակիցը: Երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի խոսքով՝ Արցախն այսօր նման միջոցառումերն անհրաժեշտություն են, որոնք մեծ կարևորություն ունեն Արցախի շենացման գործում: «Հայտնի խոսք կա՝ այնտեղ, որտեղ մուտք չունի քաղաքականությունը, մուտք է գործում մշակույթը։ Հենց այդ սկզբունքով էլ Հերմինեի հետ նախաձեռնեցինք այս 7-օրյա գրական մշակութային փատատոնը, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ արցախցին շարունակում է ապրել և ապրելու է այստեղ: Պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը միշտ ցավից կոփվել ու կարողացել է մաքառել»,- ասել է Ս. Սաֆարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Փառատոնի իրականացմանն աջակցել են նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, ԱՀ և ՀՀ գրողների միությունները և Արցախում գործող երեք համալսարանները: Գրական-մշակութային օրերի բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փառատոնի մասնակիցներ՝ Հայաստանից ու Սփյուռքից:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search