Artsakhpress

Հասարակական

Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն

Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովն այցելել է Երեւանում գտնվող Զինվորի տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն

Վլադիմիր Սպիվակովն այցելել է Զինվորի տուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Զինվորի տանն ընտանիքներ են կազմում, երեխաներ են ծնվում, փառք Աստծո, դա մեծ երջանկություն է: Նշանակում է՝ այստեղ շարունակություն կա… Զինվորի տունը շատ լավ օրինակ է մարդկանց համար, թե ինչպես չգտնվել միայն սեփական «ես»-ի շրջանակում, ինչպես դուրս գալ դրանից: Այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք մարդ եք…», — Վլադիմիր Սպիվակովի խոսքերը մեջբերել է Մուրադյանը:
Վլադիմիր Սպիվակովը հայ ժողովրդի մեծ բարեկամն է։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դիրիժորը բազմաթիվ ականավոր մշակութային գործիչների հետ կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի հուշարձանները։ Բացի Սպիվակովից բաց նամակը ստորագրողների թվում են դիրիժոր Թեոդոր Կուրենցիսը, երգիչ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը եւ այլք։

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search