Artsakhpress

Հասարակական

«Ապրելու ձայնը» նախագծի շրջանակներում Նորշենում գրական-երաժշտական միջոցառում է կազմակերպվել

Նախօրեին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցները հյուրընկալվեցին Մարտունու շրջանի սահմանամերձ Նորշեն համայնքում:

«Ապրելու ձայնը» նախագծի շրջանակներում Նորշենում գրական-երաժշտական միջոցառում է կազմակերպվել

«Ապրելու ձայնը» նախագծի շրջանակներում Նորշենում գրական-երաժշտական միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության տնօրեն Հերմինե Ավագյանը, կարևորելով գրական-մշակութային կյանքի աշխուժացումը նաև հանրապետության շրջաններում, տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսված միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում:

288452341_1004825403552469_2682164747065700102_n.jpg (184 KB)«Գրական մրցույթներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, համերգներ. բազմաբովանդակ օրեր ենք ունենալու: Միջոցառումները բաց են բոլոր ցանկացողների համար»,- ասել է Հ. Ավագյանը:

285910672_575066250809280_2919447794995940874_n.jpg (223 KB)Հյուրերն այցելեցին Նորշենի Լեոնիդ Հուրունցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ աշակերտները կազմակերպել էին գրական-երաժշտական միջոցառում: Գրականագետ, Երևանի «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը միջոցառման ավարտին դպրոցին նվիրեց գրքեր՝ մեծամասամբ արցախցի գրողների հեղինակածներից։

290377814_343648267951605_1210691405379545752_n.jpg (196 KB)«Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագիրը նշանակում է, որ մեր ձայնը պետք է հասանելի լինի առանց խոսափողի: Ես մեր հզոր սերնդին եմ դիմում ասելով, որ եթե ուզում են մեր ձայնը լսելի դարձնել, ապա այն առաջին հերթին պետք է բովանդակալից լինի: Դպրոցից է սկսվում մեր հզորությունը: Մեր ապագան կրթված երեխաների ձեռքերում է: Ես հասկանում եմ, որ դժվար է սահմանին ապրել, բայց այստեղ ես տեսնում եմ հզոր աչքեր, որոնց շնորհիվ սկսում եմ հավատալ պայծառ գալիքին»,- նշել է Ա. Ավանեսյանը:

289054493_1113628265897186_7565625364946423433_n.jpg (300 KB)Նորշենի դպրոցի աշակերտուհի Մանե Հարությունյանը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով է դիմավորել փառատոնի մասնակիցներին:

«Այսօր ուրախալի օր է , քանի որ մեր հյուրերը կտրել են տասնյակ կիլոմետրեր և այցելել են մեզ՝ պարգևելով հաճելի պահեր: Նման այցելությունները մեզ հույս են ներշնչում վաղվա օրվա նկատմամբ»,- ընդգծել է Մ. Հարությունյանը:

283632756_1794269237576098_2304197014569465079_n.jpg (301 KB)


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search