Artsakhpress

Քաղաքական

ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների

Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների:

ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների

ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժնից։

Հունիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից: Այդ կապակցությամբ են փորձագետները Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով Արցախում:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։

«Իհարկե մենք տեղյակ ենք Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի դիրքորոշմանը, դատարանը համապատասխան վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական և իրավական եզրույթներ,որոնցից ամենակարևորն այն է, որ երբ որևէ տարածք, իր բնակչության կամքով, առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում:

Վերջերս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վկայակոչեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը Կոսովոյի մասով և հայտարարեց, որ Ռուսաստանը նույնպես իրավասու է ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները:

Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը՝ հետաքրքրություն առաջացավ հրավիրել ձեզ Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպել այդ թեմայով»,-ասել է Արթուր Թովմասյանը՝ կարևորելով հրավիրվածների փորձագիտական կարծիքը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի համար ու համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպմանը, որին ներկա էին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, քննարկվել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները  ողջունել են համահայկական հարթակ ձևավորելու գաղափարը ու առաջարկել են վերանայել գործող օրակարգերը աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search