Artsakhpress

Քաղաքական

2023թ. Ներկայացուցիչների պալատի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

Վաշինգտոն - 2023թ.-ի ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի Ներկայացուցիչների պալատի հատկացումների օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին՝ 60 միլիոն դոլարի չափով և 2 միլիոն դոլար՝ Արցախի համար:

2023թ. Ներկայացուցիչների պալատի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին

2023թ. Ներկայացուցիչների պալատի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն Հայաստանին և Արցախին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը :
Զեկույցի տեքստում հայտարարվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 ԱՄՆ դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության և այլ նպատակների համար»:
Բացի այդ, «Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար…(և) մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»։
 
Ի հավելումն Թուրքիայի նախագահական պաշտպանության վարչությանը ապրանքների վաճառքն արգելելուն, օրինագիծը ներառում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի մասին մի հատված: Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ երկուսն էլ իրենց խիստ մտահոգությունն են հայտնել 907 Բանաձևի կասեցման վերաբերյալ, որը վարչակազմը կասեցրեց անցյալ շաբաթ:
 
Հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ «անիմաստ է ասել, որ ԱՄՆ-ի օգնությունն ու վերապատրաստումը չեն ազդել Հայաստանի հետ իր (Ադրբեջանի) ռազմական հավասարակշռության վրա» և այնուհետև ընդգծել է, որ ինքը «կշարունակի խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում է, որ Պետքարտուղարությունը կգործի լիարժեք թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած աջակցություն»:
 
Հանձնաժողովի նախագահ Շիֆը մասամբ ասել է, որ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելը «հակասում է մեր երկրի հիմնական ժողովրդավարական արժեքներին» և «կարող է Ալիևի վարչակարգին հնարավորություն տալ՝ շարունակել կամ ավելի ուժեղացնել իր սադրիչ գործողությունները հայերի դեմ»:
 
«Համագումարն իր երախտագիտությունն է հայտնում հանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ կոնգրեսական Հել Ռոջերսին՝ հայ ժողովրդին օգնելու նպատակով այս չափազանց կարևոր ֆինանսավորումն ընդգրկելու համար: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ իրենց առաջնորդության և Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ուղղված երկկուսակցական նամակի համար, որտեղ ուրվագծված են քաղաքականության հիմնական խնդիրները»,- հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search