Artsakhpress

Հասարակական

Պետությունն ավելի քան 11,4 մլրդ դրամի չափով աջակցել է բնակչության որոշ կոմունալ վճարների փոխհատուցմանը

Արցախի Հանրապետության բնակչությանը 2021 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի, բջջային հեռախոսակապի և ինտերնետ ծառայության վճարների փոխհատուցման համար մոտ 11 միլիարդ 408 մլն դրամի գումարի չափով պետական աջակցություն է ցուցաբերվել։

Պետությունն ավելի քան 11,4 մլրդ դրամի չափով աջակցել է բնակչության որոշ կոմունալ վճարների փոխհատուցմանը

Պետությունն ավելի քան 11,4  մլրդ դրամի չափով աջակցել է բնակչության որոշ կոմունալ վճարների փոխհատուցմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ին, ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի նիստում՝ ԱՀ 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդման ընթացքում։

Երկրի ղեկավարը նշել է, որ աշխատանքներ են ընթացել ենթակառուցվածքների վերականգնման և արդիականացման ուղղությամբ։

Մասնավորապես՝ իրականացվել են էլեկտրասնուցման և գազամատակարարման վերականգնման աշխատանքներ, շարունակվել են հանրապետության էլեկտրաէներգետիկ համակարգի բաշխիչ ցանցի արդիականացման, գազամատակարարման համակարգի գազատարների և գազասարքավորումների արդիականացման աշխատանքները։ Խմելու ջրի համակարգերի կառուցման աշխատանքներ են մեկնարկել Իվանյան, Խնածախ, Առաջաձոր, Հաթերք, Կոճողոտ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ, Եղցահող, Նորշեն, Ծովատեղ համայնքներում։ Անցած տարվանից է սկսվել նաև նաև Պատարայի ջրամբարի և Ստեփանակերտի խմելու ջրի լրացուցիչ խողովակաշարի կառուցումը:

Ընթացիկ տարում պետությունն աջակցություն կցուցաբերի ջերմատնային տնտեսությունների և այգիների տարածքներում ենթակառուցվածքների կառուցմանն ու վերանորոգմանը։ Իրականացվելիք ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում նախատեսվում է աջակցել շուրջ 500 հա այգիների հիմնմանը, շուրջ 60 հեկտար կարկտապաշտպան ցանցերի տեղադրմանը, 7 հեկտար ջերմոցների զարգացմանը և 4 հեկտար նոր ջերմատնային տնտեսությունների հիմնադրմանը:

Ամփոփելով անցած տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ իր խոսքը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդհանրացրել է՝ 2021 թվականը Հանրապետության համար պատերազմի հետևանքների վերացման և բնականոն կենսագործունեության վերականգնման տարի էր:

<<2022-ին ևս միասնաբար ու հետևողականորեն շարունակում ենք Արցախի անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված աշխատանքը՝ այդ ճանապարհին կարևորելով յուրաքանչյուրի ջանքն ու ներուժը՝ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում՝ ի շահ Հայրենիքի բարօրության ու բարգավաճման>>,-հավելել է երկրի ղեկավարը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search