Artsakhpress

Միջազգային

Պետդումայի պատգամավորն առաջարկել է ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն ճանաչել

Հարկավոր է միջազգային բոլոր հարթակներում հայտարարել, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային արբանյակային տվյալներ է փոխանցում ռազմական գործողությունների համար, ինչն ագրեցիա է Ռուսաստանի դեմ։

Պետդումայի պատգամավորն առաջարկել է ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն ճանաչել

Պետդումայի պատգամավորն առաջարկել է ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն ճանաչել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մորոզովը, հայտնում է Tert.am-ը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցները հայտնաբերել են, որ Maxar ընկերությանը պատկանող ամերիկյան GeoEye-1 արբանյակն ուկրաինական հրթիռային հարձակումից երեք օր առաջ նկարահանումներ է իրականացրել Բելգորոդում։
«Այժմ ակնհայտ է դարձել, որ այս տեղեկությունն օգտագործվում է ռուսական քաղաքների գնդակոծման համար։ Փաստացի սա մասնակցություն է պատերազմին Ուկրաինայի կողմից և ագրեսիա Ռուսաստանի դեմ։ Այս մասին հարկավոր է բացահայտ հայտարարել միջազգային բոլոր հարթակներում, պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հատուկ նիստ հրավիրել ու ԱՄՆ-ն ահաբեկչական պետություն հռչակել», - ասել է Մորոզովը։
Նա նաև հավելել է, որ մարտի դաշտում պետք է կյանքի կոչվեն ՌԴ ղեկավարության խոսքերն Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին հարվածներ հասցնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կիրակի գիշերն ուկրաինական զորքերը «Տոչկա-Ու» հրթիռներով և «Ռեյս» անօդաչու սարքերով գնդակոծել են ՌԴ Կուրսկի և Բելգորոդի մարզերի տարածքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են արձակված բոլոր երեք հրթիռները, սակայն դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։ Մասամբ ավերվել է 11 բազմաբնակարան և մոտ 40 մասնավոր շենք։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search