Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի հետ համագործակցության մեծ ներուժը բազմաթիվ ոլորտներում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի Արտգործնախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Արարատ Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի հետ համագործակցության մեծ ներուժը բազմաթիվ ոլորտներում

Արարատ Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի հետ համագործակցության մեծ ներուժը բազմաթիվ ոլորտներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Նիստի բացման խոսքում նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է իր հնդիկ գործընկերոջը և նիստի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:
«Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները և փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ», - ասել է նախարարը:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ հնդկական պատվիրակության ժամանումը խորհրդանշական է նաև այն առումով, որ այս տարի՝ 2022 թվականին, Հայաստանը և Հնդկաստանը նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Ըստ նախարարի՝ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում կողմերը մեծ աշխատանք են կատարել հայ-հնդկական հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղղությամբ: Միրզոյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, Հայաստանն ու Հնդկաստանը կազմակերպել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ:
Մասնավորապես՝ 2021 թ. հոկտեմբերին տեղի էր ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարի շատ կարևոր այցը Հայաստան, որի ընթացքում մշակվել էր հայ-հնդկական համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը նպատակամղված կյանքի է կոչվում: Իսկ այս տարվա ապրիլին արդեն Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն էր մեկնել Հնդկաստան: Աշխատանքային այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց շարունակելու հայ-հնդկական երկխոսությունը:
«Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավական լուրջ տնտեսական առաջարկներով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում և Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը», - շեշտել է նախարար Միրզոյանը:
Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրում է այն փաստը, որ վերջին 5-6 տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառությունը, և եթե 2016 թ. երկկողմ առևտուրը կազմում էր մոտ 21 մլն դոլար, ապա 2021 թ. արդյունքներով երկկողմ առևտրի ծավալները հասան 181 մլն դոլարի: Այս թվերն, իհարկե, չեն արտացոլում հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և հայկական կողմը ակնկալում է առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:
«Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը նույնպես մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների և գործարարների համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:
Այս համատեքստում հատկանշական է Հնդկաստանը տեխնիկական օգնությունը Հայաստանին բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մասնավորապես՝ Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը Երևանում, ինչպես նաև՝ մարզային երկու դպրոցներում համակարգչային երկու սենյակների բացումը:
Հայաստանն ու Հնդկաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առնչությամբ նախարար Միրզոյանը ողջունում է ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հայ-հնդկական միջկառավարական 8-րդ նիստի ավարտին:
Նախարարը Միրզոյանը կարևորեց նաև Հայաստանի և Հնդկաստանի արդյունավետ համագործակցությունը հումանիտար ոլորտում, որը ներառում է թե՛ կրթական, թե՛ մշակութային ծրագրեր: Այս պահի դրությամբ Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող՝ հիմնականում բժշկական մասնագիտություններով, և այս ոլորտում էլ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու կրթական փոխանակումների ծրագիրը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search