Artsakhpress

Հասարակական

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-այս տողերով է սկսվում ՀՀ Սահմանադրությունը:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search