Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է դարձել երեխաների շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածության դեպքերի մասին:
ԱՀԿ-ն արձանագրում է երեխաների մոտ կապիկի ծաղիկի վարակի դեպքեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ԱՀԿ ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:
«Կան դեպքեր երեխաների մոտ։ Մինչ օրս մոտ մեկ երրորդը 10 տարեկանից ցածր երեխաների մոտ է գրանցվել , իսկ կեսը՝ մինչև հինգ տարեկան երեխաների », – ասել է Լյուիսը ճեպազրույցում։
Նա հավելել է, որ 18-19 տարեկան հիվանդների շրջանում կապիկի վարակի փոխանցումը դեռևս բաց է, բայց ավելի փոքր երեխաները, ամենայն հավանականությամբ, վարակվում են «տնային ազդեցության» պայմանններում։
Վերջին շրջանում աշխարհի 58 երկրներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 6 հազար դեպք, առայժմ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։
Հունիսի վերջին ԱՀԿ-ի կոմիտեն հայտարարեց, որ հիվանդության բռնկումը չի հանդիսանում հանրային առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ: Միաժամանակ կոմիտեն ընդունել է այս հիվանդության բռնկման «արտակարգ դրությունը» և կոչ արել վերահսկել վարակի տարածումը։