Այսօր՝ հուլիսի 15-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշան Պետրոսյանի և «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի համերգը:
Ստեփանակերտում կայացել է Շուշան Պետրոսյանի և «Սասնա Ծռեր» ազգագրական համույթի համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' համերգային ծրագիրն իրականացվել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Վարդանյանի և տիկնոջ՝ Աննա Դադասյանի հովանավորությամբ:
Մեզ հետ զրույցում Սամվել Վարդանյանը նշել է, որ այս համերգը «Արցախն ապրում է» խորագրով փառատոնի շարունակությունն է:
«Համերգը պետք է կայանար փառատոնի շրջանակներում, բայց որոշ տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել էր: Նման համերգները մեծ կարևորություն ունեն արցախցիների համար և առհասարակ, բոլորի համար: Մենք սրանով ուզում ենք ասել, որ Արցախն ապրում է, ապրում՝ ապրեցնելով մշակույթը, որը խթանում է ազգայինի պահպանումը: Պետք է ապրել և շենացնել, արցախցիները պետք է իմանան, որ ամբողջ աշխարհի հայերն իրենց կողքին են», - նշել է Ս. Վարդանյանը:
Համերգին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք: