Հայկական ծագում ունեցող ServiceTitan ընկերությունն ընդգրկվել է Forbes-ի վարկածով լավագույն ամպային ընկերությունների թոփ-100-յակում։
Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ն ընդգրկվել է Forbes Cloud-100 վարկանիշում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Armenia Today-ը։
ServiceTitan Armenia ընկերությունը, որը հիմնադրել են հայաստանցիներ Արա Մագդեսյանն ու Վահե Ղազարյանը, ամերիկյան Forbes-ի վարկածով զբաղեցրել է լավագույն ամպային ընկերությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը:
ServiceTitan-ը կենցաղային ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների համար ծրագրային ապահովման տրամադրման շուկայի առաջատարներից մեկն է. այն գնահատվում է 9,5 մլրդ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1800 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: