Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը

Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հետաձգմանը և Պենտագոնից պահանջում է հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին:

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը գրում է Sabah թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր զինանոցում եղած ևս 80-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել է, որ ակնկալում է ստանալ Կոնգրեսի հավանությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու համար, բայց ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին՝ հիշատակելով Սիրիայում, Իրաքում և Արցախում ռազմական գործողություններին նրա մասնակցությունը: Հունաստանն էլ է ակտիվորեն դեմ  հանդես գալիս գործարքին։ Սա էր պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվեց շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։
«Թուրքիան չի ցանկանում, որ այս հարցը ենթարկվի երկարատև ընթացակարգի և ձգձգվող գործընթացի, այդ իսկ պատճառով նա բանակցում է Պենտագոնի հետ և պահանջում, որպեսզի հարցը արագ ներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին»,-գրում է թերթը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Ավդուռ գյուղի շրջակայքում ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Search