Artsakhpress

Հասարակական

«Երկարօրյա դպրոց»-ի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Վաղուհաս համայնքների դպրոցները և Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիրն առաջիկա ուսումնական տարվանից կմիանան «Երկարօրյա դպրոց» ծրագրին:

«Երկարօրյա դպրոց»-ի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

«Երկարօրյա դպրոց»-ի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության ԿԳ վարչության կրթական ծրագրերի բաժնի վարիչ  Ալենուշ Գրիգորյանը՝ նշելով, որ օգոստոսի 11-13-ն անց է կացվել «Երկարօրյա դպրոց» ծրագրում ընդգրկված կրթօջախների ուսուցիչների և տնօրենների վերապատրաստում:

«Վաղուհաս և Առաջաձոր համայնքներից, որոնց դպրոցներում առկա է ուսուցչի 5-ական թափուր հաստիք, դիմել են համապատասխան թվով մանկավարժներ:

Հայ-իտալական կրթահամալիրի երկարօրյայում դասավանդելու համար դիմել է մոտ 50 ուսուցիչ, որից 15-ը մասնակցել է օգոստոսի 11-ին կազմակերպված վերապատրաստմանը: Թափանցիկություն և անաչառություն պահպանելու համար նրանց պետք է աշխատանքի ընդունենք մրցույթով:

Օգոստոսի 12-13-ը վերապատրաստումներին մասնակցել են նաև Ստեփանակերտի 4-րդ դպրոցի տնօրենը, դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենը, ինչպես նաև Վաղուհասի և Առաջաձորի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենները, որովհետև ծրագիրն իրենք պետք է համակարգեն:

Գործող «Երկարօրյա դպրոցների» ուսուցիչների համար ևս կազմակերպվել էր վերապատրաստում և փորձի փոխանակում»,-ներկայացրել է Ա. Գրիգորյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայում Առաջաձորի և Վաղուհասի դպրոցները կահավորվում են, իսկ «Անտոնիա Արսլան» կրթահամալիրում դեռ ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Առաջիկայում նախատեսվում է շրջանների մի քանի բնակավայրերի դպրոցներում ևս ներդնել ծրագիրը, որի համար անհրաժեշտ են համապատասխան դոնորներ՝ բարերարներ, որպեսզի արագ կազմակերպվեն շինարարական աշխատանքները, կահավորումը: Հնարավոր է նաև, որ «Երկարօրյա դպրոց»-ը ներդրվի Ստեփանակերտի երկու դպրոցների տարրական օղակներում: Համայնքահեն այս ծրագիրն աշակերտների համար ապահովում է դասապատրաստում, ժամանց, սպորտ, առողջ սնունդ: Սա միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել կրթության որակը, ամրապնդել դասի ժամանակ ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը, ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր: Նպատակն է նաև ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունը և գրավիչ դարձնել Արցախի համայնքները»,- մանրամասնել է մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search