Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին ուղղված նամակում աջակցության պատրաստակամություն հայտնել:
Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են. ԱՀ ՆԳ նախարարը ցավակցություն է հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՆԳ նախարարի ուղերձում ասված է.
«Հարգարժան Արմեն Սոկրատի
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության համար:
Սա հերթական փորձությունն էր, որ պատուհասեց մեր ժողովրդին: Փրկարարներն ի դեմս Ձեզ, ևս մեկ անգամ կանգնեցին անչափ պատասխանատու առաքելության դիմաց և ձեզանից է մեծապես կախված անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը:
Անմեղ զոհերի հոգիներին հանգստություն, հարազատներին ուժ և համբերություն: Մենք օգնության մեր պատրաստակամությունն ենք հայտնում: Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար Կ․ Սարգսյան»