Artsakhpress

Հասարակական

Ոստիկանությունը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողները Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, Օգոստոսի 16-ին զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 53-ամյա Ն. Մ.-ին պատկանող Դաշուշեն գյուղում տեղակայված այգու տարածքը և հարակից շինությունը։

Ոստիկանությունը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

Ոստիկանությունը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ զննության արդյունքում հայտնաբերվել է 13.49 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող բուսական զանգված, 61.64 գրամ 3 կանեփ տեսակի բույսի արմատախիլ արած, իսկ վերջինիս տան զննությամբ պահածոների համար նախատեսված սենյակում դարակի վրա 3 առանձին փաթեթներում հայտնաբերվել է ընդհանուր 5.39 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված:

ՔՀ վարչությունը օգոստոսի 17-ին թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում, նույն օրը ժամը 18։15-ին Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղամասից «Մերսեդես-Վիանո» ավտոմեքենայով ՔՀ վարչություն է բերման ենթարկվել՝ Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Հ. Մ.-ն։ Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ սև գույնի նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ փայլաթիթեղի մեջ հայտնաբերվել է 0,2 գրամ քաշով «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Օգոստոսի 18-ին ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարոյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել մայրաքաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա է 1 թղթյա փաթեթ 0.32 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածով և 1 հատ կաթուցիչ՝ շականակագույն նստվածքով: Դեպքերի ստուգումներով զբաղվում է ՔՀ վարչությունը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search