Artsakhpress

Միջազգային

Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու ՄԱԳԱՏԷ-ի այցը Զապորոժիեի ատոմակայան

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կարող է ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների այցը  Զապորոժիեի ատոմակայան, եթե այս որոշումը պաշտպանեն Ուկրաինան և Ռուսաստանը։

Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու ՄԱԳԱՏԷ-ի այցը Զապորոժիեի ատոմակայան

Գուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու ՄԱԳԱՏԷ-ի այցը Զապորոժիեի ատոմակայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«ՄԱԿ-ի քարտուղարությունը, սերտ կապի մեջ լինելով ՄԱԳԱՏԷ-ի հետ, եկել է այն եզրակացության, որ մենք Ուկրաինայում ունենք նյութատեխնիկական և անվտանգության հնարավորություններ՝ աջակցելու ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը այց կատարել Զապորոժիե ատոմակայան՝ Ռուսաստանի և Ուկրաինայի համաձայնությամբ», – ընդգծել է Գուտերեշը:
Այսօր, ավելի վաղ, Զելենսկին Գուտերեշի հետ համաձայնեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի Զապորոժեի ատոմակայան այցի մանրամասները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը «պետք է իրականացվի օրինական ճանապարհով՝ օկուպանտներից զերծ տարածքով»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search