Artsakhpress

Հասարակական

Բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն»ֆրանկոֆոնիայի կենտրոնում նախօրեին բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

Բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

Բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը

ՍՏԵՓԱՆԿԵՐՏ, 21 օգոստոս, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`ցուցադրությանը ներկայացվել են Արցախյան առաջին պատերազմում անմահացած ազատամարտիկ, հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր՝ կյանքից անժամանակ հեռացած Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարչական գործերն ու անվանական տետրեր, որոնց վրա արտապատկերված են նրա լուսանկարները։

297627873_1295632474579030_5497497199610848148_n.jpg (176 KB)Ցուցադրություն-վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին` քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

294820299_586853946328028_2668542797569536228_n.jpg (153 KB)Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության պետական Նախարար Արտակ Բեգլարյանը, ում խոսքով՝ Սաթենիկն իր ապրած կյանքով ու գործով այժմ էլ շարունակում է օգտակար լինել մարդկանց, երեխաներին, ովքեր ունեն օգնության կարիք։

296882110_1401081034044413_3941291222863704229_n.jpg (241 KB)Մեզ հետ զրույցում Սաթենիկի ընկերուհի Յանա Ավանեսյանը, ով դպրոցական տարիներից է ճանաչել նրան, անժամանակ կյանքից հեռացած ընկերուհուն բնութագրեց որպես վառ ու լուսավոր անձնավորություն։

«Սաթենիկն այն լուսավոր մարդկանցից էր, ում անվան հետ ասոցացվում է միայն լավն ու բարին: Նա շատ տաղանդավոր էր, ստեղծագործ, ամեն ինչում՝ լավագույն։ Սիրում էր ճանապարհորդել, լուսանկարել: Նրա լուսանկարների դիտանկյունը նույնպես յուրահատուկ էր։ Մի անգամ Երևանում զբոսնելիս Սաթենիկը փորձեց շենքերը լուսանկարել ջրի արտացոլանքում։ Լուսանկարչությունը սկզբում զբաղմունք էր Սաթենիկի համար, այնուհետև կապվեց այդ արվեստին»,- պատմեց ընկերուհին:

298173270_5173490796082257_1072785578313312401_n.jpg (212 KB)Վերոնիկա Պետրոսյանը, նույնպես, Սաթենիկին ճանաչում է դպրոցական տարիներից, երբ միասին սովորում էին ֆիզմաթ դպրոցում:

«Առաջի տպավորությունը այն էր, կարծես արև էր մտել մեր դասարան։ Սաթենիկն անմիջապես դարձավ մեր դասարանի սիրտը։ Տպավորություն էր, որ նա ամեն ինչից տեղյակ է: Նրա ստեղծագործությունների այս ցուցադրությունն արտացոլում է կյանքը, որով ապրում էր Սաթենիկը»,- նշել է Վ. Պետրոսյանը:

298751143_1021073031910200_8015165779110404125_n.jpg (167 KB)Միջոցառմանը ներկա էին Սաթենիկ Սաֆարյանի մայրը՝ Նունե Սաֆարյանը, ընտանքի անդամներ, հարազատներ, ընկերներն ու արվեստասեր հասարակություն։ Ցուցահանդես-վաճառքը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Արցախյան առաջին պատերազմում անմահացած ազատամարտիկ, հրամանատար Սամվել Սաֆարյանի դուստրը՝ Սաթենիկ Սաֆարյանը, կյանքից հեռացել է 25 տարեկան հասակում՝ քաղցկեղի հետևանքով: Նա ընտրել էր բժիշկ- օնկոլոգի մասնագիտությունը՝ բուժելու և կյանքեր փրկելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search