Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող է զոհվել, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել․ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: