Մարտակերտ քաղաքի Վլադիմիր Բալայանի անվան համար 1 հիմնական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլն ավարտին է մոտենում։
Մարտակերտի համար 1 դպրոցի վերանորոգման առաջին փուլի աշխատանքները մոտենում են եզրագծին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Ժիրայր Բեկնազարյանը:
«Վերանորոգումը սկսվել էր դեռևս 2020 թվականին՝ պատերազմից առաջ: Դպրոցն ունի 6 կորպուս, որոնցից երկուսի շինաշխատանքներն ավարտման փուլում են։ Շահագործման հանձնելուց հետո կանցնենք ևս երկու հիմնամասերի վերանորոգմանը: Այժմ կատարվում են արտաքին հարդարման աշխատանքներ, զուգահեռ իրականացվում է ջեռուցման համակարգի տեղադրումը: Ֆինանսավորվումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Կոմֆորտշին» ՍՊ ընկերությունն է»,- ասել է Ժ. Բեկնազարյանը, և ավելացրել, որ վերանորոգմանը զուգահեռ՝ դպրոցում դասերը շարունակվում են: