Artsakhpress

Հասարակական

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.»․ Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կայացել

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թվականներին» խորագրով մամուլի ասուլիս:

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.»․ Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կայացել

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022 թթ.»․ Ստեփանակերտում մամուլի ասուլիս է կայացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին մասնակցել են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, «Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը:

Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովի խոսքով՝ 1918 թվականին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը ձևավավորվել է բռնազավթելով տարածաշրջանի բնիկ ժողովրդների պատմական հայրենիքը:

307294952_498794421620072_5674710120691350178_n.jpg (1.28 MB)«Հանդիսանալով պանթուրանական նախագիծ, Ադրբեջանը հիմնադրման պահից ի վեր որդեգրել է ինչպես ցեղասպանության, էթնիկ զտումների, քսենոֆոբիայի, ռազմական հանցագործությունների, այնպես էլ՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հազարամյակներով ստեղծած մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականություն: Դրա անկյունաքարը հանդիսանում է հայատյացությունը»,-ասել է բանախոսը:

Նա ընդգծել է, որ 1918 թվականից սկսած Ադրբեջանը հայերի նկատմամբ իրականացրել է բազմաթիվ ցեղասպանական գործողություններ և էթնիկ զտումներ՝ նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունն ու քաղաքակրթությունը:

«Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը երբևէ իրավաքաղաքական գնահատական չի ստացել , ինչն էլ ստեղծել է անպատժելիության մթնոլորտ, որի հետևանքով հայկական երկու հանրապետություների դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմների ընթացքում իրականացրել է բազմաթիվ ռազմական հանցագործություներ: Դրանք կազմակերպվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, ինչը վկայում է այն մասին,որ հայատյացությունը և էթնիկական զտումները հանդիսանում են այդ արհեստածին պետության քաղաքականության անբաժան մաս»,-հավելեց նա:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ ի դեմս Ադրբեջանի՝ հայկական կողմը գործ ունի, իրապես, ռազմական հանցագործների կողմից ղեկավարվող մի երկրի հետ:

307622190_1054580448589617_276331333557464806_n.jpg (1.20 MB)«Այդ երկիրը պարբերաբար իրականացնում է հանցավոր գործողություններ՝ առաջին հերթին թիրախավորելով աշխարհի ամբողջ հայությանը, մասնավորապես, Հայաստանում և Արցախում ապրող հայերին: Վերջին ագրեսիային մենք ականատես եղանք օրերս, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա»,-նշեց ԱՀ ՄԻՊ-ը՝ հավելելով, որ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել, և այս իրավիճակը, միանշանակ, անպատժելիության հետևանքն ու արդյունքն է:

«Կաճառ գիտական» կենտրոնի ղեկավար, պ. գ. թ., դոցենտ Մհեր Հարությունյանը շեշտեց, որ 1918 թվականին Թուրքիայի կողմից ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կոչված է շարունակելու նրա ցեղասպան քաղաքականությունն Արևելյան Անդրկովկասում, ինչն առայսօր հետևողականորեն իրականացվում է:

307254842_1287669008707544_1954182450039130208_n.jpg (1.29 MB)

«Պետք է դաս քաղել պատմությունից և կարևոր հետևություն անել՝ միայն մենք կարող ենք կասեցնել թշնամու ցեղասպան քաղաքականության իրականացումը՝ համարժեք պատասխան տալով թշնամու ոտնձգություններին: Պետք է ուժեղանանք ինչքան հնարավոր է, պետք է ժողովրդագրական խնդիրը լուծել: Մեր ամեն մի կորստից հետո պիտի հինգ ծնունդ ունենանք»,-ասել է Մ.Հարությունյանը:

307371443_5331467286963999_1231647761398511510_n.jpg (1.68 MB)Մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին հուզող հարցերին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search