Artsakhpress

Սփյուռք

Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունները՝ Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) աջակցությամբ սեպտեմբերի 25-ին երթ են իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ իրենց բողոքն արտահայտելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման կապակցությամբ։

Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

Սա նոր ցեղասպանության փորձ է. Արգենտինայի հայ համայնքը երթ է իրականացրել դեպի Ադրբեջանի դեսպանատուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է News.am-ն:

Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծված պատերազմի 2 տարին՝ երիտասարդներն ընդգծել են. «13 օր առաջ Ադրբեջանը սկսեց նոր ագրեսիա, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի դեմ»:

Նրանք շեշտել են, որ ադրբեջանական զինուժը կազմակերպված հարձակումներ է գործել Հայաստանի տարբեր բնակավայրերի, սահմանամերձ շրջանների վրա։ Այդ ագրեսիան ուղղված էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով կան զոհեր: Հակառակորդը թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Երիտասարդներն ընդգծել են, որ հարձակման պատճառները նույնն են, ինչ 1915-ին, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ իրականացնել պանթուրքական ծրագիրը:

«Սա նոր ցեղասպանական փորձ է, և ապացույցները հստակ են: Մենք պետք է խստորեն դատապարտենք ադրբեջանական և թուրքական ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը: Թող ողջ Արգենտինան իմանա, որ Ադրբեջանն ու Թուրքիան երկու ցեղասպան պետություններ են»,-ընդգծել են նրանք՝ տեղի իշխանություններին ուղղված խնդրանքում:

Երիտասարդները նաև ուղերձ են հղել Արգենտինայում Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ շեշտելով, որ Արգենտինայում հնարավոր չէ պարտադրել ժխտողականության քաղաքականություն, և որ իրենք չեն լռելու:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search