Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել ՌԴ դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախագահ Հարությունյանի ցավակցական ուղերձում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»: