Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO 2022) ՀՀ հավաքականի կազմում մասնակցող արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը 52 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ տարել թուրք մարզիկի նկատմամբ :
Արցախցի բռնցքամարտիկը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:
«Էրիկ Առստամյանը, ում անձնական մարզիչն ԱՀ վաստակավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանն է, ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ»,- մանրամասնել է նա։