Artsakhpress

Քաղաքական

Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։

Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին

Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպմանը։

«Ներկայում քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման»,-ասել է նախարարը։

«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,-հավելել է Լավրովը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search