ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեները Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ «չեն կարող ընդունվել», իսկ տարածաշրջանների միացումը Ռուսաստանին չի համապատասխանում միջազգային իրավունքին։
Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ հանրաքվեները չեն կարող ընդունվել.Գուտերեշ
«Վարչական գործառույթները գլխավոր քարտուղարին իրավունք չեն տալիս հանդես գալ քաղաքական հայտարարություններով ՄԱԿ-ի անունից, քանի որ այն պատկանում է նրա անդամ պետություններին, էլ չենք խոսում Գլխավոր ասամբլեայի կանոնադրության նորմերի և փաստաթղթերի միանձնյա մեկնաբանության մասին»,- նշել են մշտական ներկայացուցչությունում:
Ինչպես սպասվում է, ուրբաթ կամ հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն ու Ալբանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կներկայացնեն հանրաքվեները դատապարտող բանաձևի նախագիծը։ Ռուսաստանը, թերևս, հասկանալի պատճառներով, վետո կդնի դրա վրա։ Այնուհետ, ըստ կանոնակարգի, հարցը կտեղափոխվի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։