Artsakhpress

Քաղաքական

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործմանն ուղղված համապատասխան արդյունավետ գործիքակազմ ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը՝ հավելելովոր Ազգային ժողովն արդեն քննարկել և ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծըստ որի՝ Արցախի Հանրապետության տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է և ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 1-ը:
«Հաշվի առնելով նշված խումբ քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման առնչությամբ գործնականում ծագող խնդիրներըընտրություններին ու հանրաքվեներին նրանց մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգելՄինչև նշված ժամկետի ավարտը պատկան մարմինների կողմից կկատարվեն ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններորոնք հիմք կհանդիսանան խնդրի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար»,-մանրամասնեց վարչության պետը՝ հավելելովոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային տարբերակն արդեն շրջանառության մեջ է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search