Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին

Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից ենք այն քաղաքականությանը, որն ուղղված Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:

Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին

Ճապոնիայի վարչապետը հայտարարել Է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու մտադրության մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այդ մասին վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել Է խորհրդարանի արտահերթ՝ 210-րդ նստաշրջանի բացմանն իր ծրագրային ճառում: «Ուկրաինայի իրադրության պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները գտնվում են բարդ իրադրությունում, բայց մենք կողմնակից ենք տարածքային խնդիրը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու ուղղությանը»,-ասել Է նա:

Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ փչացնում Է հաշտության համաձայնագրի բացակայությունը, որոնք երկրներն այդպես Էլ չստորագրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն հավակնում Է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առեւտրի եւ սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:

1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ Համատեղ հռչակագիրը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես Էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն Է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, եւ դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձեւակերպում, կասկածից վեր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Search