Artsakhpress

Քաղաքական

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում․ թուրքական պարբերական

Թուրքական Sabah պարբերականը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Պրահա՝ մասնակցելու Եվրոպայի քաղաքական առաջնորդների հանդիպմանը։

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում․ թուրքական պարբերական

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում․ թուրքական պարբերական

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարություն է  Tert.am-ը։

Պարբերականը նշում է, որ ի թիվս այլ հանդիպումների, Էրդողանը  հոկտեմբերի 6-ին հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ակնկալվում է, որ Էրդողանը Փաշինյանի հետ կխոսի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը երրորդ երկրների փոխարեն Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները քննարկելու են ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու փախստականներին առնչվող հարցեր։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search