Այսօր` 9-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահողում:
Ծմակահողում համայնքի ղեկավար են ընտրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ծմակահողի մշակույթի տանը տեղակայված՝ թիվ 4/1 ընտրատեղամասը բացվել է առավոտյան ժամը 8:00-ին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու:
Մեզ հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի դրությամբ համայնքի 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 40-ը:
«Ընտրությունները անցնում են բնականոն՝ խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ քվեարկողների հոսքը նույնն է՝ չնայած առավոտյան ժամերի որոշակի պասիվությանը, օրվա ընթացքում կաշխուժանա»,- ասել է Ռ. Պետրոսյանը: