Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգ-թափեր վարժությունում 15.333 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի:
Հարություն Մերդինյանը` մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանը ներկայացնող հավաքականի մյուս անդամներից օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, Արթուր Թովմասյանը` 6-րդը: Բազմամարտում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, Հուռի Գեբեշյանը՝ 19-րդ, Վիգեն Խաչատրյանը՝ 41-րդ, Արմեն Պետրոսյանը՝ 54-րդ:
Հայաստանը միավորների գումարով լավագույն տասնյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: