Artsakhpress

Քաղաքական

Հնարավոր չէ ճնշելով և այլ մեխանիզմներով մեզ պարտադրել հրաժարվելու ինքնորոշման իրավունքից. ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին ամիսների զարգացումները, բանակցային գործընթացը, դրանցում առկա դիրքորոշումները որոշակի մտահոգություններ են առաջացրել, քանի որ դրանցում չի արտացոլվում և հաշվի չի առնվում ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հնարավոր չէ ճնշելով և այլ մեխանիզմներով մեզ պարտադրել հրաժարվելու ինքնորոշման իրավունքից. ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Հնարավոր չէ ճնշելով  և այլ մեխանիզմներով մեզ պարտադրել հրաժարվելու  ինքնորոշման իրավունքից.  ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Մենք տարբեր հարթակներում բազմիցս շեշտել ենք, որ 1991 թվականին Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, ինքնորոշվելու և անկախ պետություն ունենալու մեր կամքն ենք արտահայտել: Արդյունքում ունեցանք մեզ պարտադրված երեք պատերազմները, անդառնալի մարդկային ու տարածքային կորուստներ:Չի կարելի ճնշելով կամ տարբեր մեխանիզմներ կիրառելով, մեզ պարտադրել հրաժարվել ինքնորոշման իրավունքից: Մենք չենք պատրաստվում այդ իրավունքը որևէ կերպ զիջել. սա է մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք ներկայացնել միջազգային հանրությանը, բոլոր դերակատարներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի բոլորն էլ հասկանան, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները պայքարելու են մինչև վերջ իրենց պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրենց իրավունքը իրացնելու համար»,-նշեց Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով,որ  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստն ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքը նպատակ ունի ներկայացնել դիրքորոշումը, որ անընդունելի են այն բոլոր տարբերակները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որը չի բխում այս տրամաբանությունից մեզ համար անընդունելի է: Մենք միշտ էլ կողմնակից ենք եղել բանակցային, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը: Այս պահին տեղի են ունենում որոշակի զարգացումներ, որոնք մեր ընկալմամբ որոշ շահերի բախման արդյունքում են ձևավորվում, հաշվի չեն առնվում միջազգային իրավանորմերը, իսկ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում: Բազմաթիվ անգամ Կոսովոյի օրինակն ենք ներկայացրել , որն ինքնորոշվել է և առանձին պետություն ստեղծելու իր կամքն է արտահայտել. մի դեպքում դա ընդունվում է միջազգային հանրության կողմից, իսկ մյուս կողմից՝ մեր դեպքում, չի ընդունվում: Մենք փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել բոլորի համար. չի կարող այնպես լինել, որ աշխարհի մի մասում ապրող մարդիկ, ժողովուրդները ունենան ազգերի ինքնորոշման իրավունք, մյուս մասը՝ ոչ: Պատմության ընթացքում Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Հիմք ընդունել և առաջնորդվել այն հանգամանքով, որ 20-րդ դարի 20-ական թվականներին Խորհրդային Միության տարիներին Արցախը՝ որպես ինքնավար մարզ, բռնակցվել է Ադրբեջանին, անհեթեթություն է: ԽՍՀՄ օրենսդրության համաձայն՝ բոլոր առանձին միավորները իրավունք ունեին հանրաքվե անցկացնելուց հետո ստեղծել առանձին պետություն:

Մենք մեր անկախության ու պետականության հռչակման ամբողջ գործընթացն իրականացրել ենք բոլոր իրավանորմերի համաձայն: Արտահերթ նիստի արդյունքում ընդունվող հայտարարությունը և նաև հանրահավաքում հնչող մտքերը, տեսակետները լինելու են այս ամենի շուրջ, որ մեզ համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելը»,- ասաց Ա. Հարությունյանը:

Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված առաջարկը , ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ենթակա է կարգավորման բանակցային գործընթացով, ոչ թե ուժի կիրառմամբ, հնարավորություն է տալիս շարունակել պայքարը:

«Այն մեզ հիմք է տալիս, որպեսզի շարունակենք մեր դիրքորոշումը ներկայացնել մնացած բոլոր դերակատարներին, միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը»,-եզրափակեց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search