Այսօրվա բոլոր ջանքերն ուղղված են արցախցու ձայնը միջազգային հանրությանը հասցնելու, որպես ուղերձ, որ Արցախը հայկական է, այստեղ ապրում են հայեր և այն բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է քննարկվեն առանց արցախահայության ինքնորոշման իրավունքի, արցախցիների համար անընդունելի են:
Անընդունելի են բոլոր փաստաթղթերը, որոնք հաշվի չեն առնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Գերտերություններն իրենց ծրագրերն ունեն Արցախի մասով: Այսօր մենք պետք է պահանջատեր լինենք, պահանջենք, որ հաշվի առնվի արցախահայության ձայնը և երկակի ստանդարտներ չկիրառեն և չփորձեն մեր հաշվին այլ երկրի շահերն առաջ տանել: Այսօրվա բազմահազարանոց հանրահավաքն ու Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի հայտարարությունը հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել, ինչպես նաև՝ արցախահայության պահանջներն ու խնդիրները ներկայացնելու»,-հավելել է Դ. Գալստյանը՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը և Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի դերակատարները պարտավոր են հաշվի առնել և առաջ տանել արցախցիների՝ ինքնորոշման իրավունքի պահանջները: