Artsakhpress

Քաղաքական

Մերժվելու է ցանկացած առաջարկ կամ փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս.Դավիթ Բաբայան

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր արցախցախահայերի հանրահավաքն ու ներկայությունը, արդեն իսկ պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը,տարբեր երկրների:

Մերժվելու է ցանկացած առաջարկ կամ փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս.Դավիթ Բաբայան

Մերժվելու է ցանկացած առաջարկ կամ փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս.Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հոկտեմբերի 30-ին,Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
 
 «Իսկապես, մենք ապրում ենք օրահասական ժամանակահատված, առերեսվում ենք գոյաբանական վտանգների: Ավելին՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առերեսվում գոյաբանական վտանգների: Ապագան մեծապես կախված է Արցախից: Այս ծանր վիճակից պատվով դուրս գալու համար պետք է աշխատենք՝ և ներքին, և արտաքին ոլորտներում: Ամենակարևորը չպետք է անտարբեր լինենք: Անտարբերությունն է, որ մեզ կարող է կործանել, չնայած, կարող է թվալ, թե ամենաանմեղ արարքն է:Յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, լինելու է հաղթանա՞կ, թե՞ պարտություն: Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, իհարկե, մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ: Պետք է լինենք սկզբունքային,պետք է տեղ տանք արհեստավարժությանը և հայրենասիրությանը»,-ասաց արտգործնախարարը:
 
Նա ընդգծեց, որ անընդունելի է և մերժվելու է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որով Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս:
 
«Տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից նման առաջարկներ ներկայացնելու դեպքում, դրանք դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացեք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը: Ունենք այդ ներուժը, որը մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Չպետք է հավատանք,եթե ասեն, որ մենք ի վիճակի չենք մեզ պաշտպանելու»,-ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարարը՝ շեշտելով, որ յուրաքանչյուրից է կախված՝ լինելու այն արժանապատիվ ու սկզբունքային սերունդը, որը, անկախ բոլոր դժվարություններից, կկարողանա փրկել այս Արցախի բիբլիական հողակտորը:
 
Դավիթ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ այս առաքելությունը միասնաբար իրագործվելու է:
 
«Համոզված եմ,որովհետև մենք ունենք Եռաբլուր,Ծիծեռնակաբերդ, Շուշի,որ մեզ են նայում: Ի վերջո, ինչպե՞ս ենք վաղը նայելու մեր մանուկներին, մեծերին, սգացող մեր կանանց և մայրերին: Ինչպե՞ս ենք կանգնելու մեր հերոսների հիշատակի առջև և ի՞նչ պատասխան ենք տալու Աստծո առաջ: Հետևաբար, բոլորս պետք է իմանանք,որ մեր ճակատագիրը միասնական է և չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի թիկունքում: Բոլորս միասնական պահելու և պաշտպանելու ենք Արցախը անկախ բոլոր դժվարություններից,և կա հնարավորություն՝ փրկելու Արցախը»,-հավելեց նախարարը՝ բարձր գնահատելով Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և խաղաղապահ բարդ առաքելության իրականացման գործում:
 
«Երբ մենք ասում ենք,որ ռուս ժողովուրդը և Ռուսաստանը եղբայրական են, ի լուր աշխարհի ուզում ենք հայտարարել,որ դա ուղղված չէ որևէ պետության, քանի որ մենք՝ որպես Սփյուռք ունեցող ժողովուրդ, այդպես մտածելու իրավունք չունենք: Հետևաբար, եկեք բռունցքվենք, համախմբվենք, երբեք չհուսահատվենք»,-եզրափակեց Դ. Բաբայանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search