Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի է ունեցել գիտաժողով՝ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ» թեմայով:
«Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ». Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով ողջունել է գիտաժողովի կազմակերպումը:
«Արցախի Հանրապետությունը մինչ օրս համարվում է չճանաչված պետություն: Եվ մենք աշխարհին պետք է ճանաչելի դառնանք այսպիսի գիտաժողովներով, գիտական միջոցառումներով»,-ասել է ԱՀ Աժ նախագահը՝ նման գիտաժողովները համարելով պայքարի ձև:Բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը հանդես է եկել «Ժամանակի և Եղեռնի կանխազգացման ներքին աղերսները հայոց քերթության տիեզերական ընկալումներում» թեմայով զեկույցով: