Եվրոպացի դիվանագետները դադարեցրել են ռուսական նավթի գների սահմանաչափի շուրջ բանակցությունները եւ դրանք հետաձգել մինչեւ նոյեմբերի 28-ը, քանի որ Լեհաստանը եւ Բալթյան երկրները չեն համաձայնել բարելի դիմաց 65 դոլար գին սահմանելու առաջարկին:
ԵՄ դիվանագետները նավթի գնի սահմանաչափի քննարկումը հետաձգել են մինչեւ հաջորդ շաբաթ. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։
Գործակալության տվյալներով՝ Լեհաստանը եւ Բալթյան երկրները դեմ են արտահայտվել Մոսկվային ուղղված առաջարկին`այն համարելով «չափազանց մեծահոգի քայլ», քանի որ բարելի դիմաց 65 դոլարը բարձր է այն արժեքից, որով ներկայումս Ռուսաստանը վաճառում է հում նավթը։
Bloomberg-ը, վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին, գրում է նաեւ, որ Լեհաստանը պահանջում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ եւ շուկայականից ցածր գին սահմանել։