Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել իր պատասխանատվության գոտում։
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Զորախմբի հրամանատարությունն այդ փաստերի առնչությամբ քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– ասվում է նախարարության տեղեկագրում: