Artsakhpress

Մշակույթ

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի գլխավոր մարմիններից է. այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է:
Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով: Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ:
Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։
Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար:
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» տարրերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Search