Երկուշաբթի օրը հրդեհ է բռնկվել Փամուքկալե շրջանի քիմիական գործարանում, որը գտնվում Է Թուրքիայի Դենիզլի նահանգում:
Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հրդեհն սկսվել է տեղական ժամանակով 12:30-ին (Երևանի ժամանակով 13:30-ին), բանուկ խճուղուց ոչ հեռու:
Դեպքի վայր Է ժամանել հրշեջների մի քանի հաշվարկ: Քիմիական նյութերի այրվելու պատճառով գործարանի շենքի վրա ծխի սև քուլաներ են կուտակվել:
Ժամանակ առ ժամանակ լսվում են պայթյուններ:
Կրակը դեռ չի հաջողվել մարել: