Artsakhpress

Սպորտ

Մունդիալ-2022․ Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ուելսին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացավ B խմբի երկրորդ խաղը, որում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի և Ուելսի հավաքականները։

Մունդիալ-2022․ Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ուելսին

Մունդիալ-2022․ Անգլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ուելսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս խաղն անցավ Անգլիայի հավաքականի բացահայտ առավելությամբ։ Թեպետ այս խաղի ֆավորիտի՝ Անգլիայի հավաքականի առավելությանը, Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում կարողացան անառիկ պահել սեփական դարպասը։
Սակայն երկրորդ խաղակեսում Անգլիայի հավաքականը վերահաստատեց իր բարձր կարգը։ Նախ 50-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, իսկ երկու րոպե անց Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ գոլից հետո էլ Անգլիայի հավաքականը շարունակեց վստահ խաղը, իսկ 68-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Կրկին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը՝ ձևակերպելով դուբլ։ Անգլիայի հավաքականը 3-րդ գոլից հետո հանգստացրեց խաղն ու ավարտին հասցրեց այն՝ մրցակցի նկատմամբ ունենալով 3 գնդակի առավելություն։
Անգլիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր, խմբում գրավեց առաջին տեղն ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Ուելսի հավաքականը մնաց մեկ միավորով, եզրափակեց աղյուսակն ու դուրս մնաց պայքարից։ Խմբի մյուս ուղեգիրը բաժին հասավ ԱՄՆ-ի հավաքականին, որը 1-0 հաշվով հաղթեց Իրանի թիմին և 5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Իրանն էլ 3 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Search