Անկարան Մոսկվային տեղեկացրել է քրդական Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայմանն իր դեմ լինելու մասին:
Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է թուրքական պաշտոնական աղբյուրը։
«Մենք Մոսկվային հայտնել ենք մեր անհամաձայնությունը Սիրիայի Դեմոկրատական ուժերի տարածքներում Սիրիայի կառավարական զորքերի պաշտոնական տեղակայման վերաբերյալ»,-ասել է նա։
«Մենք նաև ռուսական կողմի ուշադրությունը հրավիրեցինք Սիրիայում Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներից SDF-ը ցրելու և դուրս բերելու անհրաժեշտության վրա»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։