ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանի թիմին:
ԱԱ-2022․ Արգենտինան հաղթեց Լեհաստանին. երկու թիմն էլ դուրս եկան փլեյ-օֆֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Արգենտինացիների կազմում գոլի հեղինակ դարձան Մակ Ալիստերն ու Խուլիան Ալվարեսը:
Խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի թիմին:
Այսպիսով, խմբից փլեյ-օֆֆում պայքարը շարունակում են Արգենտինայի ու Լեհաստանի հավաքականները:
Արգենտինան վաստակեց 6, Լեհաստանը՝ 4 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև մեքսիկացիները, սակայն խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ Լեհաստանի հավաքականը գերազանցեց Մեքսիկայի թիմին: Խմբում վերջին տեղը զբաղեցրեց Սաուդյան Արաբիան՝ 3 միավորով: