Գերմանիան պաշտոնապես որոշել է դուրս գալ միջազգային էներգետիկ համաձայնագրից, որը հանածո վառելիքով աշխատող ընկերություններն օգտագործել են կլիմայի փոփոխության դեմ միջոցառումներին հակազդելու համար:
Գերմանիան պաշտոնապես դուրս է եկել Էներգետիկ խարտիայի պայմանագրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հաղորդում Է News.am-ը։
Այս քայլը հաջորդում է Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ եվրոպական այլ երկրների նմանատիպ որոշումներին։
«Ճիշտ է, որ Էներգետիկ խարտիայի պայմանագիրը մշակվել եւ գործում է Փարիզի կլիմայական համաձայնագրին հակառակ»,-ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: