Artsakhpress

Հասարակական

«Վերածնունդ». Ստեփանակերտում կայացել է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Վերածնունդ» խորագրով:

«Վերածնունդ». Ստեփանակերտում կայացել է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

«Վերածնունդ». Ստեփանակերտում կայացել է  Շուշիի Ա.  Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված էր ուսանողների վերջին երկու տարիների շուրջ 170 աշխատանք՝ գծանկարներ, գունանկարներ, կոմպոզիցիոն ու գրաֆիկական գործեր, ինչպես նաև գորգեր, կարպետներ, գոբելեն։

317698979_697812261688221_9027576409205303293_n.jpg (1.72 MB)

Ցուցահանդեսի մեկնարկել է քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի ուսանողների կողմից կարված հագուստների ներկայացմամբ։

316963293_2141940362659236_3329683453911255675_n.jpg (1.31 MB)

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

317150792_875255553616480_4825672621378003398_n.jpg (1.74 MB)

Շուշիի Ա․Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանի պարզաբանմամբ՝ ցուցահանդեսի «Վերածնունդ» խորագիրը խորհրդանշում է, որ ուսումնական հաստատությունը հաղթահարել է հետպատերազմյան դժվարություններն ու բռնել զարգացման ուղին։

317951658_454282390212397_8594856027791170632_n.jpg (1.46 MB)

«Անցյալում մանկավարժական թեքումով ուսումնարանն այսօր նոր ուղղվածություն ունի։ Գործում են ժամանակի պահանջին համահունչ բաժիններ, ուսանողները մասնագիտանում են «Դիզայն», «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժիններում»,-նշել է է տնօրենը՝ համոզմունք հայտնելով՝ ցուցադրված գործերն այն հիմքն են, որ քոլեջին տանելու են դեպի զարգացման:

317831607_532811995378588_384619842188706033_n.jpg (1.34 MB)

Քոլեջի տնօրինական խորհրդի նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում էլ քոլեջը վճռականորեն շարունակում է իր գործունեությունը։

317343550_711535117070147_3355260374502695159_n.jpg (1.37 MB)

«Ուսանողներն իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն են այսօր մեզ ցույց տալիս։ Սա առաջին համարձակ քայլն է, ավարտուն ներկայացված հաշվետվությունը, ինչը գովասանքի է արժանի»,-հավելեց Յու. Հովհաննիսյանը։

317528675_721000006049706_6594212788638024208_n.jpg (1.34 MB)

Միջոցառմանն ընդգծվել է, որ կրթօջախի պահպանման ու զարգացման նվիրական գործում մեծ է Խաչատրյանների դերը։

Արսեն Խաչատրյանի որդին՝ Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում նշել է տարիների ընթացքում կրթօջախի գործունեության շարունակական կատարելագործումը և նոր եռանդով ու բովանդակությամբ միջոցառումներ կազմակերպելը։

317602621_425692156293970_774012039092440483_n.jpg (2.05 MB)


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search