Artsakhpress

Քաղաքական

«Արցախի Հանրապետությունն ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի մոտեցումներ». Նելլի Բաղդասարյան

Արցախի Հանրապետությունն ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի մոտեցումներ:

«Արցախի Հանրապետությունն ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի մոտեցումներ». Նելլի Բաղդասարյան

«Արցախի Հանրապետությունն ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի մոտեցումներ». Նելլի Բաղդասարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԴ-ն առանձնահատուկ նշանակության միջնորդ է, հաշվի առնելով նրա դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական գործընթացներում: Հաշվի առնելով ՌԴ տեղեկացվածությունը և գործուն մասնակցությունը կարգավորման գործընթացներին՝ Արցախի Հանրապետությունը ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի լուծումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաել է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարություններին:
 
«Այդ լուծումներում պետք է հաշվի առնել, որ անընդունելի է միջնորդություն ստանձնած պետությունների կողմից արված որևէ առաջարկ, որն Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում ինտեգրելու հետևանք կարող է ունենալ»,- ասել է Նելլի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ կարգավիճակի հետ կապված լուծումները երբևէ չպետք է տանեն Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում դիտարկելու ձևաչափ: Նման զարգացումները կարգավիճակի հարցում գոյաբանական աղետ են կանխորոշում Արցախի ժողովրդի համար:
 
«Բավական է հետևել ՌԴ խաղաղապահ առաքելության տեղեկագրերին, հասկանալու, որ անգամ արտաքին անվտանգային երաշխիքների պայմաններում Ադրբեջանը շարունակում է սպառնալ Արցախի ժողովրդի գոյությանը։ Այս իրողություններում ինքնանպատակ չէ ԱՀ կողմից պարբերաբար բարձրացվող անվտանգային առանցքային հարցը՝ ՌԴ խաղաղապահության ներկայության ժամկետի երկարաձգման կենսական անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա Արցախի Հանրապետության դեպքում դա ժողովրդի հավաքական կամքն արտահայտելու իրավունքն է, որի կիրառմամբ նա ինքնորոշվել է, ինստիտուցիոնալ առումով կայացել որպես ժողովրդավարական պետություն, պայքարել և շարունակում է պայքարել միջազգային ճանաչման համար։ Մենք ակնկալում ենք, որ միջնորդություն իրականացնող պետությունները համակողմանի մոտեցումներ և լուծումներ կառաջադրեն հակամարտության կարգավորման համար, որտեղ հաշվի կառնվի Արցախի Հանրապետության 150000 ժողովրդի կամքը»,- ասել է նա:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search