Artsakhpress

Քաղաքական

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում,եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ն հրաժարվի Ադրբեջանի հետ գազային գործարքից:

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից

ԵԽ պատգամավորը ԵՄ-ին առաջարկում է որպես Ադրբեջանին զսպող առաջնային քայլ հրաժարվել գազային գործարքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորը նման համոզմունք հայտնեց անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:
«Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խորը մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:
Պատգամավորը շեշտեց՝ հիմա լարվածությունը թուլացնելու ժամանակն է: Ըստ նրա՝ ստիպված են ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն դա անել: «Թերևս, մեր առաջին քայլը գազային գործարքից հրաժարվելն է»,-ընդգծեց Լարս Պատրիկ Բերգը:

Դեկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար: Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները բանակցություններ էին վարում ադրբեջանական կողմի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին  բացելու հարցով:

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք. Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. տուժածներ չկան. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Հայաստանում նախատեսում են փոխել Զինված ուժերի հանդերձանքը

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Search