ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն ասաց, որ Լաչինի միջանցքում ստեղծված խոչընդոտները հետ են մղում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։
«Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, այն կարող է հանգեցնել ծանր մարդասիրական հետևանքների». ԱՄՆ
Մենք ողջունում ենք դեպի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման վերաբացումը։ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին՝ անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության պրոցեսը և միջազգային մարսասիրական իրավունքի նրքո իրենց պարտավորությունները կատարել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով»,-նշեց նա։