Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել 

Այսօր` հունվարի 6-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ:

Ստեփանակերտի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել 

Ստեփանակերտի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես  հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի։ 
Խաչքավոր է կարգվել  Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը։ 

Нет описания.
Մեզ հետ զրույցում Տեր Վրթանես եպիակոպոս Աբրահամյանն ասել է, որ Սուրբ Ծննդյան պատարագից հետո տեղի է ունենում Մկրտության, այսինքն՝ Աստվածահայտնության տոնը, որին մասնակցում են աշխարհիկներ՝ ի դեմա խաչքավորի, ով դառնում է եկեղեցու տարվա քավորը։ 

Нет описания.
Անդրադառնալով  օրվա խորհրդին՝ Սրբազանն ասել է, որ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց,որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա՝ խաղաղություն։ 

Нет описания.
«Հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։ Այսօր ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբ Ծննդյան խաղաղության ավետիսը։ Բայց և փոթորկվում է բոլորիս միտքն ու հոգին։ Քրիստոսով Աստված բացեց մեզ համար երկնքի արքայության ճանապարհը և հրավիրեց բոլորին ազատորեն քայլելու այդ ճանապարհով։Սա նշանակում է, որ Աստված մեզ տվեց խաղաղության համար բոլոր գործիքները,ցույց տվեց դրանց կիրառության եղանակներն ու արդյունքը,և մշտապես սպասում է մեր պատասխան քայլերին»,-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ 
Нет описания.
Թեմակալ առաջնորդի խոսքով՝  Շհաճախ իր ընտրած ճանապարհին հավատարիմ  մնալու համար հայ  ազգը Փրկչի նման  հանձն է առել  փառքի պսակների փոխարեն  փշե պսակներ կրել իր գլխին, որովհետև հավատացել է նաև  հարությանը: 

Нет описания.«Բայց շատ հաճախ էլ հենց այդ ճանապարհից շեղումը առիթ է դարձել կորուստների ու պարտությունների, որովհետև ում շատ է տրված նրանից շատ  է պահանջվում: Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում: Մենք, մեր ոչ քրիստոնեական ապրելակերպի արդյունքում, ունեցանք պարտություն և կորուստ և վճարեցինք մեր սխալների համար: Այսօր տառապած մեր երկրում տիրում է միասնություն և համերաշխության մթնոլորտ և այստեղից հնչում է արդարության ձայնը, բայց մարդկությունը  խլացնում է իր ականջները՝ չլսելու այդ ձայնը, ինչպես չլսեց Քրիստոսի արդարության քարոզը: Եվ այս վիճակում մեր ականջներին կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի կենարար ձայնը. «Քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»: Քրիստոսի խոսքերը երաշխիքն են մեր արդար պայքարի ու համբերության՝  որ այսօր, այս դժվար օրերը առավել միասնական   են դարձրել մեզ բոլորիս: Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Նայելով այսօրվա տիրող անտարբերության ու թմրության մթնոլորտին, երբ մեր ազգի մի մասը քնի մեջ սուզված,  լուսնոտի նման գնում է դեպի անդունդ ու ոչինչ չի տեսնում և չի զգում, Արցախը և մեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի հոգու և խղճի զարթուցիչը: Մեր ազգը հոգևոր ազգ է և մեր ուժը հենց դրա մեջ է: Հոգևորից դուրս մենք թուլանում ենք ու տկարանում; Սա աստվածատուր շնորհ է և սրանով ենք մենք տարբերվում ուրիշներից: Օգտագործելով այդ շնորհը մենք լուսավորվում ենք, վերափոխվում և դառնում անխոցելի ու անպարտելի: Սրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն, այլ մեր նախնիների կողմից ապրված ճշմարտություններ: Եվ, եթե այսօր մենք աղոթքով միանանք մեր  սրբազան նախնիների, մեր նահատակ քաջորդիների հետ, ապա կլսենք նաև նրանց ձայնը, որ մեզ ասում է. «Քաջալերվեցեք, որովհետև մենք հաղթեցինք աշխարհին և մի դադարեք պայքարել ու արդարության ձայնը հնչեցնել»: Սուրբ գրքի հրաշքը կայանում է նրանում, որ այն միշտ ներկա ժամանակով է գործում: Այսօր էլ նրա բազմաթիվ պատգամներ կարծես Արցախի համար են եղած, գրված: Երբ այսօր մեզ մտահոգում է նաև պարենային անվտանգության խնդիրը, մեր ականջներին հնչում է ավետարանական այն խոսքը՝ թե միայն հացով չէ, որ մարդ կապրի, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից: Սա նշանակում է, որ մենք չպետք է տրտմենք սննդի որոշ տեսակների բացակայության  պատճառով, այլ որոշ ժամանակ բավարարվենք եղածով հանուն արդարության և ճշմարտության հաղթանակի»,-ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդը՝ հիշեցնելով նաև, թե ինչպես Իսրայելի ժողովուրդն անապատում քառասուն տարի միատեսակ սնունդ էր օգտագործում: 

Нет описания.
«Ինչպես 2023 տարիներ առաջ Բեթղեհեմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագավորների  ուղեկցեց դեպի մի աննշան քարայրի մեջ ծնված Հիսուսի  մոտ՝ երկրպագելու և արեգակի արդարության ձայնը վկա լինելու, նույն կերպ  Սուրբծննդյան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախ անունով մսուրի վրա: Եվ հրավիրում է աշխարհի հզորներին լսելու այստեղ շարունակ ծնվող արդարության ձայնը: Բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանուկն այս օրերին գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարտության և արդարության ձայնը հնարավոր չէ խլացնել և անգամ մի աննշան քարայրում ծնվելով այն կարող է ազդել և փոխել ամբողջ աշխարհը»,-հավելել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Нет описания.
Սուրբ Ծննդյան պատարագին ներկա էին նաև  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահները, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Нет описания.


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search