Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին։
Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամներին
Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է. առաջիկայում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման կարիքների համար Արաբկիր բժշկական համալիրը 2․500․000 դրամ գումար կհատկացնի:
Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է նաև Արցախի առողջապահական հիմնարկներին աջակցելու կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին։