Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից այսօր երկու հիվանդ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Կարմիր Խաչի միջնորդությամբ երկու հիվանդ է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ հիվանդների մոտ ախտորոշվել է «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով»:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ։